Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերվել (տեսանյութ)

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին փայտանյութով բեռնված մեքենաներ են հայտնաբերվել (տեսանյութ)

0
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները հունիսի լույս 4-ի գիշերը իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ ապօրինի ծառահատումների դեպքերը կանխարգելելու և  բացահայտելու համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:Արդյունքում բաժնի սպասարկման տարբեր հատվածներում, այդ թվում՝ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին, հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել «Կամազ», «Զիլ», «Գազել» և «Ֆորդ» մակնիշի մի քանի ավտոմեքենա։ Տրանսպորտային միջոցները բարձված են եղել ընդհանուր 25 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։

Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Պարզվել է, որ ծառերը հատվել են Լոռու և Տավուշի մարզերի անտառներից։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ:

Ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանել