Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ 23-ամյա տղամարդը գողացել և վաճառել է բարձրավոլտ էլեկտրասնուցման մալուխները (տեսանյութ)

23-ամյա տղամարդը գողացել և վաճառել է բարձրավոլտ էլեկտրասնուցման մալուխները (տեսանյութ)

0

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները հունիսի 2-ին տեղեկություն էին ստացել, որ Չարենցավանցի մի երիտասարդ գողություններ է արել։ Մասնավորապես, Չարենցավանի Գործարանային փողոցում պարբերաբար գողացել էր բարձրավոլտ էլեկտրասնուցման մալուխներ։ Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Չարենցավանի քրեական հետախույզները երիտասարդին հայտնաբերել  ու բերման են ենթարկել բաժին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ գողություններն արել է մայիսի 28-ին ու հունիսի 1-ին։ Պարզվել է, որ գողոնը մոտ 500 հազար դրամով վաճառել էր։ Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մեկնաբանել