Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ 400 մետր մալուխի գողություն «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից․ Վայքի ոստիկանների բացահայտումը

400 մետր մալուխի գողություն «Տելեկոմ Արմենիա» ընկերությունից․ Վայքի ոստիկանների բացահայտումը

0

Մայիսի 26-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վայքում բնակվող մի տղամարդ գողացել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության ցանցերի շահագործման հարավային բաժնի 400 մետր կապի մալուխը, որն անցնում էր Զառիթափ համայնքով։

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, և շուտով տեղեկությունները հիմնավորվեցին, ինչից հետո 60-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց Վայքի բաժին։ Գողացված 400 մետր մալուխից 70 մետրը Վայքի ոստիկանները հայտնաբերել են։ Ընկերությանը պատճառված վնասի չափն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանել