Գլխավոր Արտակարգ Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողի ծեծի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ․ Դատախազություն

Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողի ծեծի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ․ Դատախազություն

0

Ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողի ծեծի վերաբերյալ տարածված տեսանյութի դեպքն այսօրվա չէ, տեղի է ունեցել հունիսի 2-ին՝ Վերին Շորժայում, հարուցվել է քրեական գործ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հայ զինծառայողին ծեծի ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվող տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում պարզաբանել, որ դեպքը այսօրվա չէ եւ նոր չէ, ինչպես նշված է սկզբնաղբյուր հանդիսացող թելեգրամյան ալիքի հրապարակման մեջ եւ ինչը տիրաժավորվում է առանձին լրատվամիջոցների կամ օգտատերերի կողմից:

Խոսքը վերաբերում է հունիսի 2-ին Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում կատարվածին։ Նշված տարածք ապօրինի ներթափանցած  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների զինծառայողների եւ տեղում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ տեղի է ուենցել վիճաբանություն: Դրա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ծեծի են ենթարկվել եւ մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ: Տեսանյութը վերաբերում է նրանցից մեկի հետ կատարվածին։

Նախապատրաստված նյութերի հիման վրա այդ դեպքի առթիվ այսօր ՀՀ զինվորական դատախազության Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածով եւ 329-րդ հոդվածի 2-րդ մասով»,- գրել է նա։

Մեկնաբանել