Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Աղիքային վարակիչ հիվանդությունները շոգին ակտիվանում են․ նախարարությունը հորդորում է հետևել նշված կանոններին

Աղիքային վարակիչ հիվանդությունները շոգին ակտիվանում են․ նախարարությունը հորդորում է հետևել նշված կանոններին

0

Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետևաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաև բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա շոգ եղանակին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման և բազմացման համար:

Ինչպես հայտնի է, աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղակոնտակտային ճանապարհով: Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային միջավայր՝ նպաստելով դրանց աճին և բազմացմանը: Ամռանը լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառ:

Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են թույլ իմուն համակարգ ունեցող անձինք՝ երեխաները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցողները:

Հարկ է նշել, որ այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք հիմնականում պայմանավորված են սննդային գործոնով, այդ թվում՝ դեպքեր են արձանագրվել նաև մանկական նախադպրոցական կազմակերպություններում:

Աղիքային վարակիչ հիվանդություններից և հետագա բարդություններից խուսափելու համար ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է․

  • մրգերը և բանջարեղենը օգտագործելուց առաջ լավ լվացե՛ք հոսող ջրով,
  • սննդամթերքը պահե՛ք փակ տարաներում՝ աղտոտումից խուսափելու համար,
  • շուտ փչացող սննդամթերքը պահե՛ք սառնարանում
  • լվացե՛ք ձեռքերն ուտելուց առաջ և զուգարանից օգտվելուց հետո,,

խուսափե՛ք գնել սննդամթերք, որը վաճառվում է դրա համար չնախատեսված վայրերում,

  • մի՛ օգտագործեք կասկածելի ջուր։ Եթե Ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրամատակարարման անջատումներ կամ վթարներ, ապա ջուրն օգտագործեք միայն եռացնելուց հետո կամ խմեք շշալցված ջուր,
  • աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմե՛ք բժշկի,
  • ծորակի ջուրն օգտագործե՛ք միայն 10-15 րոպե հոսելուց  քանի որ դրանք կարող են պարունակել աղիքային վարակների հարուցիչներ:հետո,
  • մի՛ լողացեք լգման ջրատարներ, դեկորատիվ ջրավազաններ,ողի համար չնախատեսված ջրավազաններում՝ ջրամբարներ, ոռո

Մեկնաբանել