Գլխավոր ԵՐԵւԱՆ Երկու գնդապետի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ

Երկու գնդապետի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն․ ՊՆ

0

Գնդապետներ Թադևոսյանի և Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Այդ մասին տեղեկացնում է ՊՆ-ն։

ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Թադևոսյանի և N զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Գևորգյանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է գնդապետ Ա. Թադևոսյանի և գնդապետ Ա. Գևորգյանի ծառայողական պարտականությունների կատարումը։

Մեկնաբանել