Գլխավոր ԵՐԵւԱՆ Մանկապարտեզի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակհարություններով․ վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են․

Մանկապարտեզի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակհարություններով․ վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում են․

0

Ժամը 22։50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մի քաղաքացի։

Որոշ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք», իսկ հետո՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել ևս 2 քաղաքացի։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոց ժամանած ոստիկաններին տեղեկացրել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալ։

Աղբյուրի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Սևան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մանկապարտեզի հարակից տարածքում 12 երիտասարդների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում միմյանվ դանակահարել են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ծխելը։

Մեկնաբանել