Գլխավոր ԵՐԵւԱՆ Մարդկանց ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով ՄԻՊ-ի աշխատակազմը քննարկում է ունեցել ԿԸՀ քարտուղարի...

Մարդկանց ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով ՄԻՊ-ի աշխատակազմը քննարկում է ունեցել ԿԸՀ քարտուղարի հետ

0

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ընտրական գործընթացը դիտարկող աշխատանքային խմբի անդամները հունիսի 8-ին հանդիպում են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ։

ՄԻՊ-ից  հայտնում են, որ քննարկվել են նախորդ ընտրությունների ժամանակ Պաշտպանին հասցեագրված բողոքները, լուծման տարբերակները, որոնք հնարավորություն կտան ավելի արագ կարգավորել առաջիկա ընտրությունների ժամանակ առաջացած խնդիրները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը քաղաքացիների ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով կարևորել է համագործակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։

Հանդիպման ժամանակ ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ընտրական օրենսդրության վերջին փոփոխությունները, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ հանձնաժողովի մոտեցումները։

Մեկնաբանել