Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Նորքի ինֆեկցիոն տեղափոխված երեխաների վիճակը բավարար է. մանկապարտեզը շարունակում է գործել, բայց...

Նորքի ինֆեկցիոն տեղափոխված երեխաների վիճակը բավարար է. մանկապարտեզը շարունակում է գործել, բայց դուռը մեր առաջ չբացվեց

0

«Սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հունիսի 8-ին հոսպիտալացված 11 երեխաներից 5-ը դուրս են գրվել: Երեխաներից 4-ը, որոնք գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, այսօր դրական դինամիկայով տեղափոխվել են ինֆեկցիոն բաժանմունք: Հիմա ստացիոնարում բուժումը շարունակում է 6 երեխա, որոնց վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին « Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնել է  «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» բուժական գծով փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանը:

Նրա հաղորդմամբ՝ բոլոր երեխաները շատ լավ են, բաժանմունքը կարծես դարձել է մանկապարտեզ. երեխաները խաղում են, նորմալ կերել են, ամեն ինչ լավ է:

Հիշեցնենք, որ երեկ «Վիննի Պուխ և ընկերներ» մասնավոր մանկապարտեզի 11 սան սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն ախտանշաններով տեղափոխվել էր «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։

«Ի սկզբանե ռեանիմացիոն միջոցառումների կարիք չի եղել, եղել է ինտենսիվ թերապիայի կարիք՝ 4 երեխաների վիճակը բարելավելու համար: Բոլոր կրիտերիաներով այժմ կատարվում են համապատասխան միջոցառումներ: Այս պահին կատարվում է նաև շատ մանրակրիտ էպիդեմիոլոգիական հետազոտություն, և դա ոչ միայն մեր՝ հիվանդանոցի բուժող բժիշկների, այլև հիվանդություննների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցների միջոցով»,- ասաց Նաիրա Ստեփանյանը, ապա հավելեց, որ բակտերիոլոգիական հետազոտության արդյունքները դեռևս չկան, դրանք փակ հետազոտություններ են, որոնք ժամանակ են պահանջում. իրականացվում են թե՛ հիվանդանոցի լաբորատորիայում, թե՛ հիվանդություննների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել