Գլխավոր Без рубрики Ռոբերտ Քոչարյան. 1997-98 թթ. Երեւանում եղել է երեք լուսավորված փողոց (վիդեո)

Ռոբերտ Քոչարյան. 1997-98 թթ. Երեւանում եղել է երեք լուսավորված փողոց (վիդեո)

0

1997-98 թթ. Երեւանում եղել է երեք լուսավորված փողոց: Այս մասին Նոր Նորքում ասաց  «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել՝ արդյոք սահմանները պաշտպանված են, արդյոք կյանքն ավելի լավն է դարձել: Բոլոր հարցերին նա պատասխանել է՝ «ոչ»:

«Ո՞վ է այդ ամենի համար մեղավոր»,-շարունակեց Քոչարյանը: «Նիկոլը»,-պատասխանեցին հանդիպման մասնակիցները:

Նախկին նախագահը հիշեցրել է, որ ինքը արմատներով երեւանցի է, ապրում է Երեւանում արդեն 24 տարի:

«1997-98 թթ. Երեւանում եղել է երեք լուսավորված փողոց: Բենզինը վաճառվում էր կանիստրով: Այժմ մենք վերադառնում ենք, որպեսզի քաղաքը շինհրապարակ դարձնենք, աշխատատեղեր ստեղծենք, բարելավենք մարդկանց կյանքի որակը: Միայն մեկ խոչընդոտ կա, որին պետք է վռնդենք»,-հայտարարեց Քոչարյանը:

Նախկին նախագահը նշեց մարդկանց վրա ճնշման փաստերը, խոսքը պետական մարմիններում հեռացումների մասին է:

«Շատերին հեռացրել են բյուջետային կազմակերպություններից իրենց քաղաքական հայացքների համար: Մենք նրանց կփոխհատուցենք»,-նշեց Քոչարյանը:

Հանրահավաքի ավարտից հետո երկրորդ նախագահը շփվեց ընտրողների հետ, լուսանկարվեց:

Մեկնաբանել