Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Արցախում նահատակված զինվոր Դավթի գյումրեցի մայրը զավակ է լույս աշխարհ բերել

Արցախում նահատակված զինվոր Դավթի գյումրեցի մայրը զավակ է լույս աշխարհ բերել

0

Դանիելը Դավթի փոխարեն չի ծնվել, հենց իր տեղն է ծնվել, իր ժամանակն էր: Ու ծնվելուց հետո էլ ոչ մեկին ոչ կամա, ոչ ակամա, չեմ ձգտել նմանեցրել նրան:Այս մասին հայտնում է`armtimes.com-ը: Լուսինե Արսենյանը սկզբում կարծես ինքն իրեն, հետո նաև մեզ է ներկայացնում իր նորածնին:

1կգ 900 գրամ, 46 սմ հասակ: Արցախում նահատակված Դավթի եղբորն այս պահին բնութագրական են հենց այս տվյալները: Երեխան կանխածին է, ծնվել է հունիսի 8-ին, դեռ վերակենդանացման բաժանմունքում է: Մասնագետները մեզ հետ զրույցում նշեցին, որ մայրն էլ, երեխան էլ դեռ կշարունակեն մնալ իրենց հսկողության տակ: Փոքրիկն օրգանական որևէ խնդիր չունի, սակայն ունի խնամքի կարիք:

Հավանաբար պտղի վրա մոր սթրեսային վիճակն իր ազդեցությունն ունեցել է: Տղայի՝ Դավթի զոհվելու լուրից մի քանի օր անց է հղիությունը հաստատվել: Դավիթը նահատակվել է 2020-ի հեկտեմբերի 16-ին, Լուսինեն հղիության մասին իմացել է որդու հուղարկավորությունից հետո՝ հոկտեմբերի 25-30-ին:

«Նա դիմել էր առողջական այլ խնդիրների համարւ, սակայն հետազոտության ժամանակ պարզվեց, որ արդեն 6 շաբաթական հղիություն ունի: Ու՝ սթրես: Աննկարագրելի ապրումներ ուներ, շոկային: Ասաց պատրաստ չեմ ես, նաև առողջական լուրջ խնդիրներ ունեմ: Նույնիսկ երեխայից հրաժարվելու հարց եղավ: Չեր պատկերացնում, որ հնարավոր է նորից մայրանա: Անընդհատ ասում էի լավ, մի 10 օրից խոսենք էդ մասին, մի շաբաթ էլ թող անցնի, ու այսպես կարողացանք հասցնել երեխային ծնվելու պահի: Ասում էր բա որ աղջիկ լինի: ես անընդհատ ասում է, Լուսինե ինքը տղա է, կտեսնես, ու այդպես էլ եղավ»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց մանկաբարձ-գինեկոլոգ Ալլա Հովհաննիսյանը:

Մեկնաբանել