Գլխավոր ԵՐԵւԱՆ Ընտրակաշառքի գործով ձերբակալվածը ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է

Ընտրակաշառքի գործով ձերբակալվածը ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է

0

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ երեկ ըստ էության բացահայտվել է առաջին ընտրակաշառքի դեպքը՝ մեծաքանակ մթերքի տեսքով: Ընտրակաշառքի գործով ձերբակալվածներ կան, այդ թվում՝ պատգամավորության թեկնածու: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին: Շարունակելով` կառույցը նշում է, որ այսօր առավոտից սկսած՝ Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Ա. Ա.-ն և Ս.Զ.-ն բերման են ենթարկվել:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել