Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Toyota Rav-4-ն ու «Ջորին». կան վիրավորներ....

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Toyota Rav-4-ն ու «Ջորին». կան վիրավորներ. (ՖՈՏՈ)

0

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11-00-ի սահմաններում Արտաշատ-Բերքանուշ գյուղամիջյան ճանապարհին՝ ժողովրդին հայտնի Դալարի խաչմերուկում, բախվել են Toyota Rav-4 և ВАЗ 2101 մանկիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com -ի փոխանցմամբ   վթարի հետևանքով 2 հոգի «միջին ծանրություն» ախտանիշներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչ Սասուն Աղաբաբյանն ու ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանը։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել