Գլխավոր Հասարակություն Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործություն. ընտանեկան բռնություն, կողոպուտ, ընտրակաշառք

Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործություն. ընտանեկան բռնություն, կողոպուտ, ընտրակաշառք

0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության և քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու՝ 4-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու ու ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, ծեծի, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալու կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, սպանության սպառնալիքի, սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 14 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և մարմնական վնասվածք պատճառելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 14 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանել