Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Ռոբերտ Քոչարյանը Ապարանում է

Ռոբերտ Քոչարյանը Ապարանում է

0

Հայաստանը պետք է ազգային ավիափոխադրող ունենա: Այս մասին Ապարանի բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

«Պատերազմի ժամանակ բոլորը հասկացան, որ դա մեծ խնդիր է:Իմ  նախագահության ժամանակ ազգային փոխադրողն իրականացնում էր չվերթներ միայն Եվրոպայում 7 ուղղություններով»,-նշեց Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ անհրաժեշտ է ինչ-որ հայրենական ավիաընկերության օգնել ոտքի կանգնել որպես ազգային փոխադրող:

«3 տարում կործանեցին եղածը: Իմ ունեցած տեղեկություններով՝ կառավարումն ընդհանրապես փլուզեցինք: Մտածում են, եթե մարդը տոմս է վաճառել, կարելի է նշանակել քաղավիացիայի վարչության պետ: Դա նշանակում է, որ նրանք ընդհանրապես չեն հասկանում՝ ինչ է կառավարումը»,-նշեց նախկին նախագահը՝ հիշեցնելով, որ իր նախագահության վերջին տարիներին ուղեւորահոսքը գերազանցել է 1 միլիոնը:

Մեկնաբանել