Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ Քոչարյանի շտաբի պատասխանատուին հրավիրել են ոստիկանություն․ քննվում է Գյումրիում ՔՊ-ականների հետ տեղի...

Քոչարյանի շտաբի պատասխանատուին հրավիրել են ոստիկանություն․ քննվում է Գյումրիում ՔՊ-ականների հետ տեղի ունեցած միջադեպը

0

«Հայաստան» դաշինքի շտաբի Շիրակի մարզի պատասխանատուներից Կարապետ Պողոսյանին այսօր հրավիրել են ոստիկանություն՝ երեկ ՔՊ-ականների քայլերթի ժամանակ «Վերածնող Հայաստան» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի ունեցած միջադեպի հետքերով։

Այս մասին  aravot.am-ին  ասաց Կարապետ Պողոսյանը։ Նա մանրամասներ չհայտնեց ոստիկանությունում իր հարցաքննությունից, ասաց, որ այդ մասին չի ուզում խոսել։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած երթի ժամանակ քաշքշոց էր սկսվել «Վերածնող Հայաստան» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչների ու կարմիր բերետավորների միջև։ Կարապետ Պողոսյանը պնդում է, որ կարմիր բերետավորները ՔՊ-ի պատգամավորության թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանի հրահանգով են հարձակվել իրենց վրա, ինքը թեթև մարմնական վնասվածք է ստացել։

Մեկնաբանել