Գլխավոր Հասարակություն Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (վիդեո)

Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (վիդեո)

0

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը: Հերթական դեպքը ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները բացահայտեցին: Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 9-ին բաժնի համայնքային ոստիկանները Շինուհայր գյուղի տարածքում շրջայցի ժամանակ ստուգել են Ակներ գյուղի 46-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենան։

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը ձեռք էր բերել Քաշունի բնակավայրի Հատատեղ կոչվող տարածքից:

Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել