Գլխավոր Հասարակություն Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացվել

0

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ: 1lurer.am-ի հարցին ի պատասխան` տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՊԵԿ-ում հարուցված քրեական գործով մեղադրյալ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հիշեցնենք՝ Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում՝ ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար:

 

Մեկնաբանել