Գլխավոր Արտակարգ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Opel Astra-ն նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե...

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. Opel Astra-ն նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու շրջվել. կա 1 զոհ, 2 վիրավոր (ֆոտո)

0

Երեկ՝ հունիսի 10-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի ասֆալտապատած հատվածում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Մարալիկի  հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Մեկնաբանել