Գլխավոր Հասարակություն «Սեւակ ջան, երկնքից նայի տես ո՞վ է եկել քո մոտ, միշտ սիրել...

«Սեւակ ջան, երկնքից նայի տես ո՞վ է եկել քո մոտ, միշտ սիրել ես իրան, միշտ հարգել ես». Որդեկորույս մայրը որդու շիրիմի մոտ հանդիպեց Փաշինյանին

0

Նախընտրական քարոզարշավի շրջանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթից հետո Մեծավանում գնաց՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախում զոհվածների հիշատակին: Գերեզմանատանը զոհված տղաներից մեկի՝ Սեւակ Սերոբյանի շիրիմի մոտ հանդիպեց սեւազգեստ, սգացող հարազատներին: Փաշինյանը գերեզմանին ծաղիկներ դրեց, ծնկի իջավ: Մայրը, տեսնելով այս տեսարանը, արցունքները սրբելով ասաց. «Սեւակ ջան, երկնքից նայի տես ո՞վ է եկել քո մոտ, երկնքից դու տեսնում ես, միշտ սիրել ես իրան, միշտ հարգել ես իրան»: Փաշինյանը համբուրեց սեւազգեստ մոր ձեռքերը, իսկ կինն ասում էր. «Ես արժանի չեմ»:Մանրամասներն ու տեսանյութը՝ Aravot.am-ի:

Մեկնաբանել