Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, խնդիրը լուծվելու է խաղաղ...

Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, խնդիրը լուծվելու է խաղաղ ճանապարհով. Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում է

0

Շատ ուրախ եմ, որ Վարդենիսն իր վճռականությունն ու տրամադրությունը չի կորցրել: Այս պահին ամենամեծ մտահոգության թեման Սոթք-Խոզնավար հատվածում ունեցած վիճակն է:

Այս մասին Վարդենիսում քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանն ու ներկայացրեց, թե այս պահին խնդրի կարգավորման ինչ քայլեր են ձեռնարկվում:

«Քանի դեռ ռեալ շանս կա, որ խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով, մինչև վերջին վայրկյանն ամեն ինչ անելու ենք, որ բանակցային խաղաղ ճանապարհով լուծենք: Եվ սրա համար կան շատ լուրջ նախադրյալներ, որովհետև մեր միջազգային գործընկերներն ըստ էության պաշտպանում են այն դիրքորոշումը, որ պետք է ադրբեջանական ուժերը դուրս գան ՀՀ տարածքից»,-ասաց Փաշինյանը:

Վարդենիսում ևս ի թիվս այլ հարցերի, Նիկոլ Փաշինյանը խոսեց պրոֆեսիոնալ բանակի անցնելու անհրաժեշտության մասին:

Մեկնաբանել