Գլխավոր ԵՐԵւԱՆ ԲՀԿ պատգամավորի թեկնածուն կալանավորվեց. դատարանը բավարարեց միջնորդությունը

ԲՀԿ պատգամավորի թեկնածուն կալանավորվեց. դատարանը բավարարեց միջնորդությունը

0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ընտարակաշառքի գործով մեղադրյալ, ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, ըստ Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության՝ Ապրոյանը  ընդգրկված լինելով կուսակցության պատգամավորի թեկնածուների ցուցակում և համակարգելով Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները՝ նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք՝ 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Մեկնաբանել