Գլխավոր ԵՐԵւԱՆ Ճնշումներ Բաքվի վրա՝ սահմանային սադրանքները կանխելու համար.Հայաստանի հանարապետություն

Ճնշումներ Բաքվի վրա՝ սահմանային սադրանքները կանխելու համար.Հայաստանի հանարապետություն

0

«Լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում օրեցօր ավելի է մեծանում: Եթե մինչ այդ սահմանային միջադեպերը սահմանապահ ուժերի միջեւ  ֆիզիկական ուժի գործադրմամբ էին հիմնականում տեղի ունենում, ապա այսօր արդեն ավելի հաճախ են արձանագրվում փոխհրաձգության դեպքերը: Սա օրինաչափ է, քանի որ բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող պետությունների միջեւ առանց սահմանների դեմարկացիայի պայմաններում նման միջադեպեր լինելու են: Այստեղ մտահոգիչն այն է, որ մեր դեպքում դրանց քանակը եւ որակն աճում են մեծ արագությամբ: Հատկանշական է, որ վերջին փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ զինված ուժերն ադրբեջանցիներին թույլ չեն տվել ՀՀ սահմանների խախտմամբ ինժեներական աշխատանքներ իրականացնել: Սա փաստում է, որ եթե պաշտոնական Բաքուն շարունակի սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի սահմանի մոտ, ապա այն ստանալու է համարժեք պատասխան, ինչը կարող է հանգեցնել իրավիճակի հերթական լարվածության, որի պատասխանատուն միայն Ադրբեջանն է լինելու»:

                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանել