Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Մեր խնդիրն է, որ հունիսի 20-ին պահպանվի ժողովրդի իշխանությունը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ,...

Մեր խնդիրն է, որ հունիսի 20-ին պահպանվի ժողովրդի իշխանությունը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ, տեսանյութ)

0

«Մեր խնդիրն է, որ հունիսի 20-ին պահպանվի ժողովրդի իշխանությունը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Ժողովուրդն այսօրՀՀ-ում որոշիչ գործոն է, որոշիչ դերակատ, և սա է, որ չի ներվում շատերի կողմից այսօրվա Հայաստանին, որովհետև մարդիկ ուզում են որոշել ժողովրդի փոխարեն:

«Ժողովուրդ, ձեզ հայտնի ընդդիմադիր շրջանակներից, ցույց են տալիս չարքաշ, աշխատող մարդկանց, նրանց հետ հարցազրույցներ են անում ու ասում են, էս մարդիկ բան չեն հասկաում, նրանց պետք է ձայնի իրավունքից զրկել: Ոչ, մենք ասում ենք նրանց ձայնի իրավունքը պետք է ամրապնդել: Նրանց երեխաների կրթության իրավունքը պետք է ամրապնդել, նրանց գործարարության իրավունքը պետք է ամրախպնբդել, մեր անվտնագությունը պետք է ամրապնդել:

Ձեզ համար պայմաններ ստեղծելն է մեր քաղաքական օրակարգը: Կոչ ենք անում ձեզ մեզ տված թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով, որպեսզի մենք իրար հետ Հայաստանում հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս համայքնում գյուղացիները նաև խոսեցին կաթի մթերման հետ կապված գնային խնդիրներից:

Մեկնաբանել