Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Հայաստան վերադարձած ու ավտոներկրմամբ զբաղվող 37-ամյա տղամարդու դաժան սպանության մեջ կասկածվում է...

Հայաստան վերադարձած ու ավտոներկրմամբ զբաղվող 37-ամյա տղամարդու դաժան սպանության մեջ կասկածվում է ավտովերանորոգմամբ զբաղվող 25-ամյա երիտասարդը

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը հունիսի 11-ին միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 25-ամյա Նարեկ Պ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նա կասկածվում է առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել