Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքի համայնքապետերը, եթե չեն մտածում հայրենիքի մասին՝ թող մտածեն իրենց ապագայի մասին․...

Սյունիքի համայնքապետերը, եթե չեն մտածում հայրենիքի մասին՝ թող մտածեն իրենց ապագայի մասին․ Արա Պապյան

0

«Ազգային–ժողովրդավարական բեւեռ» կուսակցության ներկայացուցիչները, կիրակի՝ Կապանում անցկացրած քարոզարշավ–քայլերթից հետո հավաք կազմակերպեցին Կապանի համայնքապետարանի դիմաց։ Այս մասին հայտնում է`aravot.am-ը: Կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը դիմելով Սյունիքի մարզի այն համայնքապետերին, ովքեր համակրում են Ռոբերտ Քոչարյանին՝ հորդորեց չսխալվել։ « Որոշ համայնքապետեր ուզում են ներկա ապիկարին փոխարինել նախկին ոճրագործով։ Կարծում եմ, սա քաղաքական չիմացության հետեւանք է, որ տեղյակ չեն աշխարհագրական, ռազմաքաղաքաղական զարգացումներից»,–ասաց Սեֆիլյանը՝ խնդրելով Արա Պապյանին հիմնավոր բացատրել իրավիճակը։ Ըստ Արա Պապյանի, անհասկանալի է այն իրավիճակը, երբ ընտրողին ներկայացնում են, որ ընտրություն պիտի կատարվի կամ Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապիկար կառավարման դառն պտուղները տեսնում ենք ու տեսնելու ենք։ Մյուսը՝ հայտնի թալանչի, նախկին նախագահ, պետական գույքը մասնավորեցրած, ընդերքի հարստություն իրենով արած Ռոբերտ Քոչարյանն է։ Երկուսն էլ փորձում են համոզել, թե կարող են ավելի լավ քծնել Կրեմլին ու բարեկեցություն ապահովել Հայաստանի համար։ Սա մոլորություն է, Մոսկվան արցունքների չի հավատում ու առաջնորդվում է իր շահերով, նրա համար կարեւորը դաշնակիցներն են»,–ասաց Արա Պապյանը։ Որպես այլընտրանք նա առաջարկում է «Ազգային–ժողովրդավարական բեւեռին» ընտրել, որը կարող է երկիրը հանել այս վիճակից։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել