Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Վարակի հնարավոր աղբյուրը տորթն է եղել, մանկական բաժանմունքում բուժվող երեխաների մայրիկներն իրար...

Վարակի հնարավոր աղբյուրը տորթն է եղել, մանկական բաժանմունքում բուժվող երեխաների մայրիկներն իրար հյուրասասիրել են. Մարտունի ԲԿ-ի տնօրենը մանրամասնում է

0

Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» տեղափոխված երեխաների մոտ վարակի փոխանցման աղբյուրը ջուրը չէ: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը:

Տեղեկացնենք, որ հունիսի 12-13-ը Մարտունի ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 1-4 տարեկան 12 երեխա: Ի դեպ, տեղեկացնենք, որ բուժանձնակազմի 9 հոգուց վերցրել են ստաֆիլակոկակրության եւ մանրէակրության նկատմամբ նմուշներ, իսկ բաժանմունքում բուժում ստացող 7 երեխաներից եւ 1 խնամակալից` մանրէակրության նմուշառում, լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել է 12 նմուշ ջուր:

Մարտունի ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը ArmLur.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ հիվանդանոցի եւ անձնակազմի հետ կապված որեւէ խնդիր չի հայտնաբերվել: «Նախնական վարկածներով կապվում է սննդի հետ եւ երեխաներից մեկի մայրը ինչ-որ աղիքային ինֆեկցիա է ունեցել, չի զգուշացրել բժշկին, որն էլ իր միջոցով տարածվել է: Մանկական բաժանմունքում երկու բլոկ ունենք, մեկում չի եղել վարակը, մյուսում բռնկումն եղել է, որտեղ որ այդ մայրիկն է եղել է: Ջուրը երեք անգամ ենթարկվել է լաբորատոր հետազոտության եւ երրորդ անգամ է, որ մաքուր է գալիս»,- պարզաբանեց Հարությունյանը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Սյունէ Համբարձումյան

Մեկնաբանել