Գլխավոր ԵՐԵւԱՆ MPG/GALLUP Intertational-ի հետազոտության արդյունքներով՝ «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 28,7%-ը, ՔՊ-ի...

MPG/GALLUP Intertational-ի հետազոտության արդյունքներով՝ «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 28,7%-ը, ՔՊ-ի օգտին՝ 25,2 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 %-ը:

0

MPG/GALLUP Intertational կազմակերպությունը հրապարակել է նախընտրական հետազոտության 5-րդ փուլի արդյունքները: Այս մասին հայտնում է` Aravot.am -ը:

Ո՞ր քաղաքական ուժի քարոզարշավին եք հանդիպել հարցին՝ հարցվածների 46,4 %-ը տվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը, 40,9 %-ը՝ «Հայաստան» դաշինքի, ԲՀԿ-ի քարոզարշավին հանդիպել է 13, 8 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավին՝ 13,7 %-ը, «Լուսավոր Հայաստանի»՝ 7,9, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի մասին նշել է 6,5 %-ը , «Հանրապետություն կուսակցություն»՝ 5,5, ՀԱԿ՝ 4,2 %, ԱԺԲ՝ 3,5 %, «Մեր տունը Հայաստանն» է 2,3 %, 5165 Ազգային պահպանողական շարժում՝ 1,5 %, «Հայոց հայրենիք»՝ 1,3 %, «Արդար Հայաստան» 1 %, ՔՈ՝ 0,9, ՀԴԿ 0,6 %, իսկ 23,3 %-ը պատասխանել է, որ չի հանդիպել որեւէ քաղաքական ուժի քարոզարշավին: Հետազոտության արդյունքներով՝ 46,2 %-ը հեռուստատեսությամբ է հանդիպել քարոզարշավին, 25,2 %-ը՝ ֆեյսբուքով, իսկ բակային, համայնքային հանդիպումներում` 20,5 %-ը: Էլեկտրոնային ԶԼՄ-ներում գովազդով քաղաքական ուժերի քարոզարշավին հանդիպել է՝ 8,8 %-ը:

Մասնակցելո՞ւ եք խորհրդարանական ընտրություններին հարցին՝ 51,1 %-ը պատասխանել է՝ միանշանակ մասնակցելու եմ, 11,4 %-ը՝ ավելի շուտ մասնակցելու եմ, 22,9 %-ը պատասխանել է, որ միանշանակ չի մասնակցելու, իսկ 13,8 %-ը՝ ավելի շուտ չի մասնակցելու: Միայն 0,7 %-ն է դժվարացել հարցին պատասխանել: Video Player Իմանալ ավելին 00:00 | 00:15 Կարդացեք նաև Չոր թվեր՝ երկիրն անդունդ գլորելու և դուրս բերելու մասին. Թադևոս Ավետիսյան «Կներեք մեզ, Արմեն ջան, չէինք կարող թռնել այդ ավտոբուսներից»․ Աշոտյանին ահազանգել են տնօրեններն ու ուսուցիչները «Ապագայի մասին խոսող, բայց իրականում անցյալի մեջ թաթախված ժպ-ն այլեւս ոչինչ չունի առաջարկելու հասարակությանը» Ըստ հետազոտության՝ «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 28,7%-ը, ՔՊ-ի օգտին՝ 25,2 %-ը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 %-ը, ԲՀԿ-ի օգտին 5,4 %-ը, ԼՀԿ-ի օգտին՝ 5,2 %-ը: Հարցվածների 5,2 %-ը հրաժարվել է պատասխանել հարցին, իսկ 2,7 %-ն ասել է, որ ոչ մեկի օգտին չի քվեարկելու:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել