Գլխավոր Արտակարգ Հայաստանում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոնդ

Հայաստանում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոնդ

0

Պայմանավորված արաբական անապատներից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 21-24-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: Այս մասին զգուշացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը:

Արարատյան դաշտում եւ դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում եւ Երեւանում ցերեկային ժամերին սպասվում է +39…+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ը նշված գոտիներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ըստ աղբյուրի՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը խորհուրդ է տալիս ժամը 11։00-ից մինչեւ 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում հունիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ-արեւմտյան՝ 5-10մ/վրկ արագությամբ:

 

Մեկնաբանել