Գլխավոր ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ-2021 Հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել նախ՝ «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները․ ահազանգ

Հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել նախ՝ «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները․ ահազանգ

0

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել այն մասին, որ տեղամասային ընտրական հանձնաժողների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել քվեաթերթիկներն ընտրողներին հանձնել ոչ թե թվաբանական հաջորդականությամբ (1-ից 25 կամ 25-ից 1), այլ, նախ, «յուրային» քվեաթերթիկը, հետո՝ մյուսները։ Այս մասին հայտնում են Ընտրությունների վերահսկման կոմիտեի ֆեյսբուքյան էջում:

«Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարում է, որ քվեաթերթիկների նման հաջորդականությունը պետք է դիտել որպես ընտրողին ուղղորդելու փորձ։ Նման խախտում հայտնաբերելու դեպքում դիտորդներին եւ թեկնածուների վստահված անձանց կոչ ենք անում խախտումը պարտադիր արձանագրել հանձնաժողովի գրանցամատյանում՝ վկայակոչելով ԿԸՀ 18.06.2021թ. թիվ 155 որոշումը»։

 

Մեկնաբանել