Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Առուշ Առուշանյանի գործը մակագրվել է Նապոլեոն Օհանյանին

Առուշ Առուշանյանի գործը մակագրվել է Նապոլեոն Օհանյանին

0

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին։ Այս մասին հայտնում է`Aravot.am-ը: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Առուշ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով․ 188–ի 3-րդ մասի 1-ին կետ (Ապօրինի ձեռնարկատիրությունը), 291 հոդվածի 2-րդ մաս (Ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը), 322 հոդվածի 2 մաս (Ինքնիրավչությունը), 113 հոդվածի 2-րդ մասի 3.6 կետով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Մասնավորապես, Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017 թվականի նոյեմբերի 10-ից զբաղեցնելով Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել ծառայողական պարտականությունները, ինչպես նաեւ փաստացի իրեն պատկանող «Բեսթ Ռոուդ» ՍՊ ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ եւ առանց պայմանագրի ընդերքի օգտագործմամբ, որն էական վնաս է պատճառել Գորիս համայնքի եւ հասարակության օրինական շահերին, շրջակա միջավայրին եւ ընդերքում պարփակված օգտակար հանածոներին, առանձնապես խոշոր վնաս՝ անձանց եւ պետությանը: Միաժամանակ Առուշ Առուշանյանը 2020 թվականի օգոստոսի 28-ին իր ընկերների՝ Էրիկ Աղաջանյանի եւ Հարութ Լալազարյանի հետ խմբի կազմում, խուլիգանական դրդումներով Արթուր Վահրամի Գյուրջյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է կյանքի համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել