Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Գայանե Սահակյան․ «ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 65,719 պատվաստում է իրականացվել»

Գայանե Սահակյան․ «ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ 65,719 պատվաստում է իրականացվել»

0

Աշխարհի 180 երկրում արդեն կատարվել է կորոնավիրուսի դեմ 2,6 միլիարդ դեղաչափ պատվաստում, օրական՝ մոտ 40 միլիոն։ Այս մասին հայտնում է`Aravot.am -ը:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ 65,719 պատվաստում է իրականացվել, որից 53 հազարն առաջին դեղափաչ․ «Սա ընդհանուր բնակչության 2%-ն է, եւ սա նշանակում է, որ տարածաշրջանում ամենավերջին տեղում ենք։

Սա շատ վատ ցուցանիշ է, եթե այս միտումներով գնանք, ապա այն նպատակը, որ մենք կարող են կոլեկտիվ իմունիտետ ստեղծել՝ հաշվի առնելով նաեւ հիվանդացածներին եւ պատվաստվածներին, սահմանափակումները հանենք եւ այլն, դրա համար երկար ժամանակ կպահանջվի»։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել