Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Մայրը մահացել է որդու հասցրած հարվածներից, օրեր անց որդին ինքնասպան է եղել....

Մայրը մահացել է որդու հասցրած հարվածներից, օրեր անց որդին ինքնասպան է եղել. ՔԿ-ն՝ Սևանի դեպքի մասին

0

Օրեր առաջ՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. որդու հասցրած հարվածներից մահացել է մայրը, իսկ օրեր անց պարզվել է՝ մորը հարվածներ հասցրած տղամարդն ինքնասպանություն է գործել: Այժմ քննություն է տարվում մոր և որդու մահվան հանգամանքները պարզելու համար:

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև:

ժամը 23:15-ին «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Գանգուղեղային վնասվածք հարցականով, գանգուղեղային արյան շրջանառության սուր խանգարում հարցականով, կոմատոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հունիսի 14-ին՝ ժամը 16։30-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում, վերոհիշյալ հասցեում բնակվող տղամարդը՝ ծնված 1967թ., դիտավորությամբ հարվածներ է հասցրել մորը՝ իր գործողության հետևանքով անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

Օրեր անց՝ հունիսի 22-ին՝ ժամը 01:55-ին, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ամուսինը՝ ծնված 1967թ., որը մահացած կնոջ որդին է, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի իրենց բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Նախապատրաստվող նյութերով անմիջապես կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում վերցվել են իրեր և առարկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել