Գլխավոր ԱԻՆ Հրդեհ Շենավան գյուղում. կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

Հրդեհ Շենավան գյուղում. կանչով մեկնել է 4 մարտական հաշվարկ

0

Հուլիսի 13-ին, ժամը 19:23-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 23։05-ին։

Այրվել է Շենավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկը (ոչ բնակելի, մոտ 200 քմ)՝ գույքով։

Մեկնաբանել