Գլխավոր ԵՐԵւԱՆ Ավտովթար Երևանում․ 28-ամյա վարորդը Nissan Tida-ով «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ բախվել է եզրաքարին...

Ավտովթար Երևանում․ 28-ամյա վարորդը Nissan Tida-ով «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ բախվել է եզրաքարին և գխվիվայր շրջվել․ կա 2 վիրավոր․ ՖՈՏՈ

0

Այսօր, հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Վանիկ Հակոբյանը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սարալանջի փողոցի սկզբնամասում «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ, իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com -ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Վ․ Հակոբյանն ու նրա ողևոր 18-ամյա Ք․Հ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 և 17 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել