Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ (Ֆոտո)Բախվել են ոստիկանական Samand-ն ու Toyota Vitz-ը. կա 3 զոհ. մահացածներից 2-ը...

(Ֆոտո)Բախվել են ոստիկանական Samand-ն ու Toyota Vitz-ը. կա 3 զոհ. մահացածներից 2-ը ոստիկաններ են

0

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Samand և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: shamshyan.com-ի տեղեկություներով՝ Samand մակնիշի ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածներից 2-ը ոստիկանության ծառայողներ են, մեկը՝ քաղաքացիական անձ:  Նրանցից 2-ը հայտնաբերվել են դրսում, մեկը՝ ավտոմեքենայի մեջ:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Մեկնաբանել