Գլխավոր Ահազանգ Ինչով է զբաղված ԱԱԾ-ն, երբ թշնամին Հայաստանի ներսում է.«Ժողովուրդ»

Ինչով է զբաղված ԱԱԾ-ն, երբ թշնամին Հայաստանի ներսում է.«Ժողովուրդ»

0

Երկու ամիս է, ինչ թշնամին մխրճվել է Հայաստանի սահմանից ներս, և հարց է առաջանում, թե ինչով է զբաղված Հայաստանի Հանրապետության թիվ մեկ ուժային կառույցը՝ Ազգային անվտանգության ծառայությունը: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքը, նկատեց, որ ԱԱծ-ն զբաղված է գրեթե ամեն հարցերով, բացի սահմանային անվտանգության հարցերից:

Օրինակ՝ պաշտոնական կայքում կարող ենք հանդիպել տեղեկատվության, որ բացահայտվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպք, կրթության ոլորտում կաշառք ստանալու դեպք, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք և այսպես շարունակ, և ոչ մի հաղորդագրություն չկա սահմանի, երկրի անվտանգության, լրտեսների բացահայտման և իրականում մեր երկրի անվտանգային իրավիճակի մասով:

Իսկ ի՞նչ գործառույթներ ունի Ազգային անվտանգության ծառայությունը. Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության ստացումը, մշակումը և վերլուծումը, այդ վտանգի կանխատեսումը: Այսինքն՝ Հայաստանի անվտանգության պահպանումը պետք է լինի այս կառույցի թիվ մեկ խնդիրներից մեկը, սակայն նրանց պաշտոնական հաղորդագրություններին հետևելիս տպավորություն է, որ ոստիկանական մի ստորաբաժանում է գործում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանել