Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Toyota Vitz»-ը դուրս է եկել ճանապարհից և 30 մետր գլորվել ձորը. վարորդին...

«Toyota Vitz»-ը դուրս է եկել ճանապարհից և 30 մետր գլորվել ձորը. վարորդին դուրս են բերել փրկարարները

0

Հուլիսի 14-ին, ժամը 22:00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

ԱԻՆ-ից NEWS.a,-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել Է, որ «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Հ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ):

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Մեկնաբանել