Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Նոր մանրամասներ՝ Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց «ռազբորկայից», որի ժամանակ հնչել էին կրակոցներ,...

Նոր մանրամասներ՝ Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց «ռազբորկայից», որի ժամանակ հնչել էին կրակոցներ, եղել էին վիրավորներ․ կասկածյալների մեջ են Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիները

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Սյունիքի  մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի, Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության և նույն վարչության Գորիսի քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ հետախուզական հսկայածավալ միջոցառումների և քննչական բազմակողմանի գործողությունների արդյունքում որոշ հանգամանքներ են պարզվել հուլիսի 13-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության փորձի, խուլիգանության, կրակոցներ արձակելու դեպքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ օրը ժամը 23։00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը, 41-ամյա Գագիկ Պողոսյանը, վերջիններիս ընկերներ Գորիսի բնակիչներ՝ Հարութ Վարդանյանը, 43-ամյա Արմեն Աաջանյանը, Վերին Շեն գյուղի բնակիչներ 34-ամյա Էրիկ Զադայանը, 33-ամյա Արմեն Հովսեփյանը, Գորիսի բնակիչներ  31-ամյա Հարութ Լալազարյանը, 27-ամյա Մհեր Սահակյանը միասին Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցերի հատման խաչմերուկում, վաճաբանել են Գորիս քաղաքի բնակիչ 27-ամյա Տիգրան Խաչատրյանի և վերջինս հետ նշված տարածք եկած Գորիսի բնակիչներ՝ 69-ամյա Հրաչիկ Թունյանի, 44-ամյա Նորայր Մնացականյանի, Մելիք Բարսեղյանի, վերջինիս որդու՝ 18-ամյա Մուշեղ Բարսեղյանի հետ, որը վերածվել է վիճաբանություն-ծեծկռտուքի։ Եվ այդ ընթացքում Կ․ Պողոսյանը իրեն պատկանորղ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի պահվող ինքնաձիգը և անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ․ Վարդանյանը և Մ․ Բարսեղյանը հրազենային վնասվածքներ են ստացել։

Գ․ Շամշյանի տեղկություններով՝ վիրավորնեից Հ․ Վարդանյանին իր ավտոմեքենայով Գորիսի հիվանդանոց է տեղափոխել Կ․ Պողոսյանը, իսկ մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել Ն․ Մնացականյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպարտիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի մասնակից մնացած անձանց ինքնությունը և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

 

Մեկնաբանել