Գլխավոր Տուրիզմ «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածը...

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածը հիմնանորոգվում է

0

ՀՀ ՏԿԵ նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի և Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից՝ Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից դեպի Խոսրովի արգելոց տանող շուրջ 700 մետր երկարության ճանապարհահատվածը:

Ծրագրով արդիականացվելու են գիշերային լուսավորությունը, ջրահեռացման համակարգը և առկա կոմունիկացիաները, կառուցվելու և վերանորոգվելու են հենապատեր, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում կառուցվելու է նաև երկու ավտոկայանատեղի:

Ծրագրի արժեքն ավելի քան 214 մլն դրամ է:

Մեկնաբանել