Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Խառը կրակոցներ են հնչել, ինքն էլ այդ ժամանակ եղել է բլինդաժում. մանրամասներ...

Խառը կրակոցներ են հնչել, ինքն էլ այդ ժամանակ եղել է բլինդաժում. մանրամասներ Երասխի գյուղապետի վիրավորումից

0

Արարատի մարզի Երասխ համայնքի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել թեւի շրջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։

Մեր հարցին՝ արդյոք Օղիկյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից, ԲԿ տնօրենն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել. «Խառը կրակոցներ են հնչել, ինքն էլ այդ ժամանակ եղել է բլինդաժում»։

Արայիկ Սարդարյանն ասաց, որ Օղիկյանը հիվանդանոց է տեղափոխվել մոտ մեկ ժամ առաջ։

ԲԿ տնօրենը նշեց, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել