Գլխավոր Մարզեր ՎԱՅՈՑ ՁՈՐ Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. «ՈՒԱԶ»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է...

Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. «ՈՒԱԶ»-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է. ՖՈՏՈ

0

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սիրեկանյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով երեկ՝ սեպտեմբերի 9-ին, հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, սեպտեմբերի 7-ին, ժամը 23։30-ի սահմաններում ՈՒԱԶ 452 մակնիշի ավտոմեքենան Զառիթափ բնակավայր տանող հին ճանապարհին՝ զառիթափ հատվածում, հողի շերտի վրա առաջացած սահքի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել և մի քանի մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Վայոց Ձորի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Վահե Բաբայանն ու 39-ամյա Արայիկ Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայք» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։

 

Մեկնաբանել