Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի

«Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի

0

Սեպտեմբերի 14-ին  ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ըստ shamshyan.com –ի, Ժամը 16:25-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ  բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղ, որտեղ  «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգորյանի գխավորությամբ պարզել են, որ  մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է, ում  կախված դին հայտնաբերվել է  տնակի խորդանոցի տանիքի գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում:

 

Փաստի առթիվ  քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանել