Գլխավոր Հասարակություն Դելտա շտամով պայմանավորված մենք ունենք մահերի եւ ծանր ընթացքի համամասնության մեծացում. նախարար

Դելտա շտամով պայմանավորված մենք ունենք մահերի եւ ծանր ընթացքի համամասնության մեծացում. նախարար

0

Կորոնավիրուսի դելտա շտամով պայմանավորված մենք ունենք մահերի եւ ծանր ընթացքի համամասնության մեծացում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության նիստում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Օրինակ, երբ նախորդ տարի ունենում էինք օրական 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը շատ ավելի ցածր էր, քան հիմա է: Սա նշանակում է, որ մեր մահճակալային ֆոնդը ավելի արագ է սպառվում: Այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: Միայն վերակենդանացման բաժանմունքում մահճակալների թիվը 319-ից զբաղված է 289-ը:

Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, այն երկրներում, որտեղ պատվաստումների մակարդակը բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման եւ մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով անհամեմատելի դրական է նախորդ տարվա հետ: «Այսինքն մեր խնդիրը մահվան եւ ծանր դեպքերը հնարավորինս նվազեցնելն է եւ թույլ տալ առողջապհական համակարգին հասցնել պատշաճ բուժօգնության տրամադրումը»,-ասաց նա:

Մեկնաբանել