Գլխավոր Արտակարգ Հրդեհ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում (վիդիո)

Հրդեհ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում (վիդիո)

0

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 07։25-ին, «Արեւիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 30 հա բուսածածկույթ։

Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվում է մոտ 7 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաեւ «Արեւիկ» ազգային պարկի 20 աշխատակից եւ N զորամասի 23 զինծառայող:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Մթության եւ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ «Արեւիկ» ազգային պարկի 5 աշխատակիցը տեղում իրականացրել է հերթապահություն։

Մեկնաբանել