Գլխավոր Արտակարգ Նոր Առաջաձորում ԿԱՄԱԶ–ը կողաշրջվել է

Նոր Առաջաձորում ԿԱՄԱԶ–ը կողաշրջվել է

0

Սեպտեմբերի 16-ին, ժամը 01։42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 24-րդ կմ-ին՝ Նոր Առաջաձոր գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։

ՀՀ ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել․ վարորդը հայտնվել է ավտոմեքենայի տակ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ավտոմեքենայի տակից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մեկնաբանել