Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

«Արեւիկ» ազգային պարկի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները

0

Սեպտեմբերի 15-ից «Արեւիկ» ազգային պարկի տարածքում բռնկված հրդեհն ամբողւությամբ չի մարված: Սեպտեմբերի 18-ին տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ Պարզվել է, որ «Արեւիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ։

 

Մեկնաբանել