Գլխավոր Արտակարգ Ելփինում անասնագոմեր եւ կենդանիներ են այրվել

Ելփինում անասնագոմեր եւ կենդանիներ են այրվել

0

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։53-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Վայոց ձորի  մարզի Ելփին գյուղում: 14-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից երկուսի անասնագոմերի եւ տներից մեկի օժանդակ շինության տանիքներն այրվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Հրդեհը մեկուսացվել է այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 01:13-ին, մարվել՝ 04:27-ին:

Այրվել են տներից մեկի անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), կից ծածկը (50 քմ), 1000 հակ անասնակեր, անկել՝ 16 հնդկահավ, 2 հորթ, եւ այրվել են տներից մյուսի օժանդակ շինության (25 քմ) տանիքի փայտե կառուցատարրերն, անասնագոմի կից ծածկը՝ մասամբ (մոտ 15 քմ):

 

Մեկնաբանել