Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Շնորհակալագրերով պարգեւատրվեցին բարերարները

Շնորհակալագրերով պարգեւատրվեցին բարերարները

0

Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը վերջերս անվանակոչվեց արցախյան 44-օրա պատերազմում զոհված բժիշկ Վահե Մելիքսեթյանի անունով, դպրոցի սաներ հանդիսացող զոհված զինծառայողների անուններով կոչվեցին նաեւ դասասենյակներ:
Կրթօջախի մի խումբ շրջանավարտներ էլ նախաձեռնություն ցուցաբերեցին եւ աջակցեցին այդ դասասենյակների վերանորոգմանը:
Բարձր գնահատելով նման աջակցությունը՝ մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրեր հանձնեց Արմեն Հարությունյանին, Հարություն Հարությունյանին, Մհեր Մանուկյանին եւ Գոռ Միկինյանին:

-Մենք պարտավոր ենք մեծարել եւ վառ պահել հանուն մեր ապագայի, մեր սերունդների ապագայի նահատակված տղաների հիշատակը եւ յուրաքանչյուրս մեր չափով ու մեր տեղում անել հնարավոր ամեն ինչ նրանց ընտանիքներին մեր անսահման երախտիքն ու նվիրումը հայտնելու համար,- ասաց Ա. Խաչատրյանը:
Շնորհակալական խոսք հղեցին նաեւ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, կրթության վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արամ Ռեւազյանը:
Մհեր Մանուկյանն իր հերթին նշեց, որ թեեւ մարզային իշխանության գնահատանքը պարտավորեցնող է, սակայն արվածը մի փոքր ներդրում է միայն հերոսների հիշատակի համար:

 

Մեկնաբանել