Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը

Երասխում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ դրոշը

0

Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը, ֆեյբսուքի իր էջում հայտնում հայտնել է ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը:

«Սիրելի հայրենակիցներ
Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում, տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։

(Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը 35մ)
Նախաձեռնությունն իմն է, եւ այն նվիրված է ՀՀ անկախության 30 ամյակին, ինչպես նաեւ նրա ազատության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում այս նախաձեռնությանը միացած իմ բոլոր ընկերներին։

Կեցցե՛ Ազատությունը
Կեցցե՛ Անկախությունը
Կեցցե՛ Հայստանի Հանրապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Փա՛ռք կենդանի եւ ննջեցյալ մեր բոլոր հերոսներին»,-  իր էջում գրել է  Սարգսյանը:

 

Մեկնաբանել